Մակրոնը պնդում է, որ ինքը չի իմացել Դուրովի՝ Ֆրանսիա ժամանելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 29-ին Սերբիա այցի ժամանակ հերքել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին Ֆրանսիա «որևէ հրավեր ուղարկելու մասին» տեղեկատվությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։

«Մեր երկրում իշխանությունների տարանջատում կա: Ես ամենևին տեղյակ չեմ եղել նրա ժամանման մասին: Դա նորմալ է: Ճիշտ չէ, թե ես հրավեր եմ ուղարկել», - Մակրոնի խոսքն է մեջբերել BFMTV-ն։

Ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին, երգիծական Le Canard enchaîné թերթը գրել էր, որ օգոստոսի 24-ին Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում ձերբակալման ժամանակ Պավել Դուրովը հայտարարել է, որ իրեն սպասում են Մակրոնի հետ ընթրիքին։

Օգոստոսի 29-ին Բելգրադում կայացած մամուլի ասուլիսում Մակրոնը նաև ընդգծել է, որ «միանգամայն ընդունելի» է համարում Դուրովին Ֆրանսիայի քաղաքացիություն տալը։ Ըստ Le Figaro-ի՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ հպատակագրման վերաբերյալ այդ որոշումը «լիովին ընդունված ռազմավարության» մի մասն է, որը վերաբերում է այն «կանանց ու տղամարդկանց», որոնք «ջանքեր են գործադրում ֆրանսերեն սովորելու համար» և «փայլում են աշխարհում»:

Աշխարհ

Telegram-ի հիմնադիր Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիան

 

Հայերեն Русский

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած