Աշխարհ

Telegram-ի հիմնադիր Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիան

2 րոպեի ընթերցում

Telegram-ի հիմնադիր Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիան

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Telegram-ի հիմնադիր և ղեկավար Պավել Դուրովը դատական հսկողության տակ է գտնվում Ֆրանսիայում՝ իր մեսենջեր հավելվածում կազմակերպված հանցավորության հետ կապված հետաքննության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ Ֆրանսիայի դատախազության՝ Դուրովը պետք է վճարի 5 միլիոն եվրո գրավ, պետք է երկու շաբաթը մեկ անգամ ներկայանա Ֆրանսիայի ոստիկանություն և չի կարող լքել երկրի տարածքը։

Գործը, որով 39-ամյա Դուրովի նկատմամբ հետաքննություն է տարվում, ներառում է կազմակերպված հանցախմբի կողմից ապօրինի գործարքներ իրականացնելու համար առցանց հարթակում գաղտնիութան գործառույթներ ապահովելը, մեղսակցություն կազմակերպված հանցախմբի կողմից անչափահասների պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների տարածմանը, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը։

Ռուսաստանում ծնված և Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող Դուրովն առաժմ հրապարակային հայտարարություն չի արել։ Նրա փաստաբանն ասել է, որ Telegram-ը գործում է՝ համաձայն Եվրոպայում գործող կանոնակարգերի և վերահսկվում է նույն չափանիշներով, ինչ մյուս սոցիալական ցանցերը։ 

Պավել Դուրովը ձերբակալվել է Ֆրանսիայում օգոստոսի 24-ին, երբ նրա մասնավոր ինքնաթիռն Ադրբեջանից վայրէջք է կատարել Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում