ԿԳՄՍ նախարարը պետական բուհերի ռեկտորների հետ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն օգոստոսի 29-ին հանդիպել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերին առնչվող հիմնական դրույթները և աշխատանքային մի շարք այլ հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ նախարարը ներկայացրել է օրենքի նախագծի առանցքային կետերը և անդրադարձ կատարել բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրման և բուհերի լիցենզավորման համար նախատեսվող նոր չափանիշներին, ֆինանսավորման նոր մեխանիզմներին, բուհերի կառավարման ոլորտում նախատեսվող փոփոխություններին, նպաստային համակարգից կրթաթոշակային համակարգի անցմանը և այլ փոփոխությունների:

Նախարարի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն այս պահին լրամշակման փուլում է և ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կներկայացվի բուհերի և հանրության լայն շրջանակների քննարկմանը։ Դրա ընդունումը ոլորտի ամենասպասված գործընթացներից մեկն է և պետք է դառնա զարգացմանն աջակցող գործիք: 

Ըստ աղբյուրի՝ նախարար Ժաննա Անդրեասյանը բուհերի ղեկավարներին տեղեկացրել է, որ սահմանվելու են բարձրագույն կրթության որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր, ավելի խիստ չափանիշներ: Նախագծում առանձին հոդվածներ կան Ակադեմիական քաղաքի, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի վերաբերյալ։

«Անդրադառնալով գերազանցության կրթաթոշակի թեմային՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նոր մեխանիզմ է մշակվել, որը թույլ կտա բուհին իրեն տրված քվոտայի շրջանակում կրթաթոշակ տրամադրել ուսանողներին։

Նշվել է, որ նախագծով նախատեսվող փոփոխությունները զգալի են, և կնախատեսվի անցումային փուլ, որպեսզի բուհերն անհրաժեշտ ժամանակ ունենան իրենց գործունեությունը համապատասխանեցնելու նոր կարգավորումներին:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ ընդգծել է, որ փորձ է արվել օրենքի նախագծում ներառել ապագային միտված կարգավորումներ, որոնք սկզբնական փուլում թերևս կարող են ստեղծել որոշ անհարմարություններ կամ մտահոգություններ, սակայն անհրաժեշտ են՝ ոլորտի զարգացումն ապահովելու համար»,- հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հավելելով, որ նախարարը և կոմիտեի նախագահը պատասխանել են հանդիպմանը մասնակցող  բուհերի ղեկավարների հարցերին:  

Հայերեն

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ