Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 5 միլիոն մարդու տարհանվելու հրահանգ է տրվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայի իշխանությունները երկրին պատուհասած հզոր թայֆունի պատճառով տարհանման հրահանգ են տվել ավելի քան 5,2 միլիոն մարդու։ Վիրավորների թիվը հասել  է 80-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Տարհանման հրահանգը վերաբերում է հիմնականում հարավային Կյուսյու կղզուն, սակայն երկրի կենտրոնական որոշ հատվածների բնակիչներին ևս կոչ են արել հեռանալ։ 

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը անվտանգության նախազգուշացման չորրորդ մակարդակ է հայտարարել՝ առավելագույն հինգից։ Ավելի քան 700 թռիչք չեղարկվել է, առնվազն 237 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ 

Թայֆունն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, քամիների արագությունը հասնում է 252 կմ/ժամի։ 

Հորդառատ անձրևների առաջացրած սողանքի հետևանքով ավելի վաղ 3 մարդ էր զոհվել։

Ճապոնական խոշոր ավտոարտադրողները, մասնավորապես՝ Toyota-ն, Nissan-ը և Honda-ն դադարեցրել են թայֆունի շրջանում գտնվող իրենց գործարանների աշխատանքը։

Աշխարհ

Ճապոնիայում թայֆունի պատճառով կան տասնյակ վիրավորներ

 

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս