Աշխարհ

Ճապոնիայում թայֆունի պատճառով կան տասնյակ վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում թայֆունի պատճառով կան տասնյակ վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայի հարավ-արևմտյան Կյուսյու կղզի հասած թայֆունի պատճառով առնվազն 40 մարդ է տուժել երկրի երեք պրեֆեկտուրաներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Թայֆունն ուղեկցվում է հորդառատ անձրևներով և մինչև 180 կմ/ժամ արագությամբ քամիներով։

Թայֆունի պատճառով խափանվել է տրանսպորտի երթևեկությունը, որոշ երկաթուղիներ դադարեցրել են գնացքների աշխատանքը մի շարք ուղղություններով, չեղարկվել են բազմաթիվ թռիչքներ։ 

Շուրջ 254 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Խափանվել է նաև ֆիքսված հեռախոսակապը։ 

Ճապոնիայի կենտրոնական Գամագորի քաղաքում հորդառատ անձրևների պատճառով սողանք է տեղի ունեցել, որի պատճառով մեկ ընտանիքի 3 անդամ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ 

Թայֆունի ճանապարհին ընկած շրջանների որոշ խոշոր ավտոարտադրողներ հայտարարել են, որ օգոստոսի 29-ին դադարեցրել են իրենց գործարանների աշխատանքը։ Toyota Motor Corp. ընկերության 14 գործարաններում աշխատանքը կդադարի մինչև օգոստոսի 30-ը։

Կյուսյուի որոշ հատվածներում 24 ժամում կանխատեսվում են 600 մմ տեղումներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում