Հայաստանում կստեղծվի 4 նոր պատմամշակութային արգելոց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան նախագիծը հավանություն ստացավ Կառավարության օգոստոսի 29-ի նիստում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ մշակութային ժառանգության և զբոսաշրջային ներուժի տեսանկյունից հանդիսանալով բավականին մեծ պոտենցիալ ունեցող պետություն՝ Հայաստանը շարունակում է պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական արժեք ներկայացնող և զբոսաշրջային գրավչություն ունեցող հուշարձանների տարածքները դարձնել պատմամշակութային արգելոցներ:

«Նախագծով առաջարկվում է ստեղծել «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները: Ներկայումս այս հուշարձանների տարածքում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները: Շատերը չեն այցելում այդ վայրեր նաև այն պատճառով, որ տեղի մասին որևէ ինֆորմացիա չունեն»,–ասաց Անդրեասյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ արգելոցների ստեղծմամբ հնարավորություն կլինի ստեղծել ենթակառուցվածքներ, բարեկարգել տարածքները, տեղադրել տոմսային տնտեսություն, որը լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովի պետական բյուջեի համար, տարածքում կգործի մշտական պահակակետ, կլինի անվտանգության ապահովման համակարգ, կանցկացվի լուսավորություն, կգործեն նաև էքսկուրսավարի և գիտաշխատողի ծառայություններ՝ բովանդակային միջավայրն ապահովելու համար:

Նախարարի խոսքով՝ արգելոցների ստեղծման արդյունքում շրջակա բնակավայրերի բնակիչները կստանան նաև տնտեսական գործունության նոր միջավայրեր՝ իրացնելու իրենց արտադրանքը, մասնակցելու այդ արգելոցների շրջանակներում զբոսաշրջային ուղիների կազմակերպմանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք պատմական ժառանգության, հայերի ինքնության կարևորագույն մասն են: 

«Սրան զուգահեռ՝ մենք ունենք խնդիր. այդ պատմամշակութային հուշարձանների մի հսկայական մասն արդեն տասնյակ տարիներ, որոշները՝ նաև դարեր, ավերման գործընթացի մեջ են: Մենք խնդիր ունենք այդ պատմամշակութային հուշարձաններն առնվազն պահպանել և վերականգնել»,–ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև նշեց, որ հանձնարարական է տվել աշխատել Լեզվի տեսչության հետ՝ արգելոց բառն այլ բառով փոխարինելու համար: 

«Մենք հիմա արգելոց ենք ստեղծում, բայց պետք է փոխենք: Դա արգելոց չի լինելու, ընդհակառակը՝ մարդկանց գնալու տեղ է լինելու: Զուտ մարքետինգային առումով «հրավիրել արգելոց» արտահայտությունից դիսոնանս է առաջանում: Կարծում եմ՝ այդ հարցը պետք է լուծել»,–հավելեց նա:

Փաշինյանը շեշտեց՝ արժեքների նկատմամբ վերաբերմունք պետք է ձևավորվի, պետք է այնտեղ եկամուտներ գեներացվեն, որոնք առաջին հերթին կուղղվեն այդ հուշարձանների պահպանմանն ու զարգացմանը:

Հայերեն English فارسی Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին