Հրաձգության Հայաստանի կանանց հավաքականն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգության Հայաստանի կանանց հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան եռյակը 1649 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Նույն աղբյուրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Չեխիայի Պլզեն քաղաքում օգոստոսի 28-ին մեկնարկել է վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունը։ 10 մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանն է արժանացել Գոհար Հարությունյանը։ Հայաստանը ներկայացնող մարզուհին կիսաեզրափակչում 6:2 , իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավել է 7-րդ տեղը։ Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։ 

 

Հայերեն العربية English Español فارسی Français Türkçe 中文

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA