Մաշտոցի պողոտայում, Իսահակյան և Մոսկովյան փողոցներում ևս կառանձնացվեն ավտոբուսային գծեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Մաշտոցի պողոտայում, Իսահակյան և Մոսկովյան փողոցներում ևս կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար երթևեկելի հատվածներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Աբովյան փողոցում արդեն ավտոբուսային գիծը գծված է: «Մոսկովյան և Իսահակյան փողոցները դառնում են միակողմանի, այնտեղ նույնպես ունենում ենք ավտոբուսային գծեր, Մաշտոցի պողոտայում ևս ունենում ենք ավտոբուսային գծեր: Ավտոբուսին և առհասարակ հանրային տրանսպորտին տալիս ենք առավելություն: Սա այլընտրանք չունեցող ճանապարհ է, մարդիկ, որոնք երթևեկում են ավտոբուսով, պետք է միանշանակ ունենան այդ առավելությունն ու առաջնահերթությունը»,-ասաց Ավինյանը: 

171 ավտոբուս, 15 տրոլեյբուս ուղևորվում է դեպի Հայաստան: Նախատեսվում է, որ Երևանում նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսները կլինեն մինչև հոկտեմբերի վերջ: 

 

 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան