ԵՄ-ի ազդեցությունը Հյուսիսային Աֆրիկայում թուլանում է՝ տեղը զիջելով ՌԴ-ին և Թուրքիային. Բորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) ազդեցությունն Աֆրիկա մայրցամաքում, հատկապես Հյուսիսային Աֆրիկայում, նկատելիորեն թուլանում է, նրա տեղն զբաղեցնում են Ռուսաստանը, Թուրքիան և մի քանի այլ երկրներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մեզ պետք է անհանգստացնի այն, թե ինչ է տեղի ունենում Աֆրիկայում: Երբ ես նոր էի ժամանել Բրյուսել, այդ ժամանակ Լիբիայում ֆրանսիացիներ և իտալացիներ կային. միշտ չէ, որ նրանք լավ հարաբերություններ ունեին միմյանց հետ, բայց նրանք այնտեղ ներկա են եղել: Այսօր Լիբիայում ոչ մի եվրոպացի չի մնացել. միայն թուրքեր են և ռուսներ», - նրա խոսքը մեջբերում EUobserver լրատվական հարթակը։ 

Բորելը քննադատել է ԵՄ-ի ազդեցության նվազումն Աֆրիկայում և նշել, որ Միջերկրական ծովի աֆրիկյան ափին այլևս չկա «այն կարգը», որը փորձել են հաստատել եվրոպացիները:

Ըստ հարթակի՝ Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Ռուսաստանը տնտեսական և քաղաքական ոլորտում «ակտիվացրել են աշխատանքը» Հյուսիսային Աֆրիկայի և մայրցամաքի մյուս պետությունների հետ։ Եվրամիությունը փորձում է հակազդել նրանց ազդեցությանը։

Այսպես, հիշեցնում է EUobserver-ը, ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր ստեղծել Միջերկրածովյան հարցերով եվրահանձնակատարի պաշտոն՝ դրանով իսկ նշելով հյուսիսաֆրիկյան երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման առաջնահերթությունը։ Կիպրոսի Հանրապետությունն արդեն իսկ իր շահագրգռությունն է հայտնել, որ Եվրահանձնաժողովում իր ներկայացուցիչն ստանա այդ պաշտոնը։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում