Մոսկվայում բեմադրվել է Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» տիկնիկային ներկայացումը

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների ազգային թատրոնների «Ծիրան» փառատոնի շրջանակներում Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես-համալիրի (ВДНХ) «Հայաստան» տաղավարում հայերենով և ռուսերենով բեմադրվել է Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» տիկնիկային ներկայացումը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում բեմադրության հեղինակ, Մոսկվայում հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը նշել է, որ ծրագիրը կյանքի է կոչվել  Մշակութային նախաձեռնություններին հատկացվող ՌԴ նախագահական դրամաշնորհի արդյունքում։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ հայ մեծանուն գրողի ծննդյան 155-ամյակին նվիրված ներկայացումն ամբողջ տարվա ընթացքում ցուցադրվել է ՌԴ տարբեր քաղաքներում։ 

«Ամենամյա մշակութային փառատոնի ընթացքում մենք հանդես եկանք երկու ներկայացմամբ: Երկրորդը ցուցադրեցինք  «Ղազախստան» տաղավարում: Այն  կրում է «Փնտրում եմ իմ սիրելիին» խորագիրը և կատակերգական ներկայացում է: Ուրախ եմ արձանագրել, որ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց, քանի որ մեր առաքելությունն առաջին հերթին հայկական հարուստ մշակույթը ցուցադրելը, այն ազգերին հասու դարձնելն է»,-նշել է  Ստեփանյանը։ 

Նա հավելել է՝ Մոսկվայի հայկական թատրոնն ունի հարուստ խաղացանկ և պարբերաբար հանդես է գալիս տեղի հանդիսատեսի առջև:

 

Հայերեն Русский

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան