Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական տեսաուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ, 35 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը, և այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք շատ լուսավոր և շատ դժվարին օրեր։ Բայց կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ հասկացել ենք՝ պետությունը տրված բան չէ։ Պետությունը պետք է ամրացնել, զարգացնել և կայացնել մեր ամենօրյա աշխատանքով։
Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք, և այս իրավունքը մենք պետք է փոխանցենք մեր զավակներին՝ մեր ամենօրյա աշխատանքով պահպանելով մեր անկախությունը և ամրացնելով մեր պետությունը։
Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձում ասել է Ավինյանը։