Երևան

Հրազդանի կիրճը վերածվելու է ռեկրեացիոն գոտու

2 րոպեի ընթերցում

Հրազդանի կիրճը վերածվելու է ռեկրեացիոն գոտու

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդանի կիրճին նախատեսվում է շնորհել հանգստի և առողջարարության գոտու կարգավիճակ՝ սահմանելով նման տարածքներին բնորոշ հստակ պայմաններ: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Կիրճը նախատեսվում է ճանաչել ռեկրեացիոն գոտի՝ նոր կարգավիճակով և նոր սահմանափակումներով: Այժմ ընթանում են գույքագրման աշխատանքները, որի ավարտից և սահմանագծումից հետո կկարողանանք համապատասխան ընթացակարգերով ամբողջ կիրճը ճանաչել ռեկրեացիոն գոտի, որն առաջացնելու է այս տարածքին վերաբերող շատ կոնկրետ սահմանափակումներ և կարգավորումներ՝ կապված բարեկարգման, շինարարական աշխատանքների և համանման այլ գործունեության հետ: Այսինքն՝ էական պատասխանատվություն է դրվելու այն մարդկանց վրա, որոնք այս պահի դրությամբ այստեղ որոշակի բիզնես գործունեություն են նախաձեռնում»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Ըստ նրա՝ սկզբնական փուլում քաղաքապետարանը նախատեսում է բարեկարգման ծրագրեր իրականացնել Կիևյան և Հաղթանակի կամուրջների միջև գտնվող տարածքի որոշ հատվածներում: Հենց այդ տարածքում Երևանի քաղաքապետարանի, «Գրին գրին» նախաձեռնության և կամավորականների ջանքերով օգոստոսի 24-ին իրականացվեցին մաքրման աշխատանքներ: 

Քաղաքապետը նշեց, որ տարածքում նախատեսվում է ապահովել քաղաքակիրթ հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Մասնավորապես, ըստ նրա, Կիևյան կամրջի հատվածում ստեղծված է սպորտային նոր գոտի, տեղադրվելու են նաև աղբամաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում