Բարեկարգվում է Արցախի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բակային տարածքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքում փուլ առ փուլ բարեկարգվում են բազմաբնակարան շենքերի բակային տարածքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, Էրեբունի վարչական շրջանի Արցախի 14 հասցեում աշխատանքներն ընթացքում են: Ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը: Այժմ դրանց փոխարեն բակում կառուցվում է շատրվան, ֆուտբոլի դաշտ և հարմարավետ խաղահրապարակ՝ երեխաների համար. տարածքում կլինի կանաչ գոտի, կտեղադրվեն նստարաններ ու զրուցատաղավար: Արդիականացվել է նաև բակի  գիշերային լուսավորությունը:

 
Մանրամասները՝ տեսանյութում.

 

Հայերեն