Իրան

Բորելը և Իրանի նոր արտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Բորելը և Իրանի նոր արտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թեհրանի և Եվրոպայի հարաբերությունները, Գազայի հատվածում ընթացող պատերազմը և այլ հարցեր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս  մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը փոխադարձ հարգանքի վրա հիմնված մթնոլորտում, և դա պահանջում է երկխոսություն՝ լուծելու նրանց միջև առկա խնդիրները և շտկելու եվրոպական երկրների սխալ քաղաքականությունը», - ասել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը։

Բորելն իր հերթին շնորհավորել է Արաղչիին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմի օրոք Իրանի և ԵՄ-ի միջև քաղաքական երկխոսությունն ու խորհրդակցությունները կշարունակվեն և կընդլայնվեն։

Կողմերը նաև քննարկել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները, ինչպես նաև Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում