Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը կարող է միակուսակցական դառնալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ եթե հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն ստանա, ապա դատական գործընթաց կսկսի նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության արգելման համար. այդ ժամանակ ինքնաբերաբար հարց կբարձրանա այս կուսակցության ստացած պատգամավորական մանդատները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Ընտրությունների ժամանակ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ստացած պատգամավորական մանդատները չեղյալ հայտարարելու որոշումը պետք է կայացնի Վրաստանի Սահմանադրական դատարանը: Միանգամայն տրամաբանական է, որ եթե կուսակցությունն արգելվի, նրա ներկայացուցիչները չեն կարող գտնվել խորհրդարանում», - ասել է Կոբախիձեն։

Պատասխանելով այն հարցին, թե որքանով ժողովրդավարական կլինի միակուսակցական խորհրդարանի ստեղծումը, Կոբախիձեն օրինակ է բերել Մոլդովայի խորհրդարանը, որը միակուսակցական է, սակայն արևմտյան երկրներից ժողովրդավարության խախտման մեղադրանքներ չեն հնչել։

«Խորհրդարանը կմնա ժողովրդավարական, որտեղ իշխող կուսակցությունը կընտրվի սահմանադրական մեծամասնությամբ, և դա սկզբունքորեն կարևոր է։ Մոլդովայի խորհրդարանն այսօր գործնականում միակուսակցական է, բայց ոչ ոք դրա մասին չի խոսում, դա միայն ողջունվում է։ Նույնը կլինի նաև Վրաստանում: «Միասնական ազգային շարժման» արգելումը շատ կարևոր պայման է, որպեսզի Վրաստանը անխոչընդոտ շարունակի իր ուղին դեպի Եվրամիություն», - ասել է Կոբախիձեն։

Ավելի վաղ «Վրացական երազանքն» իր հայտարարության մեջ խոստացել էր, որ հոկտեմբերին կայանալիք ընտրություններից և դրանցում սահմանադրական մեծամասնությամբ հաղթանակ տանելուց հետո դատական գործընթաց կսկսվի «Միասնական ազգային շարժում» կուսակցության արգելման համար. դրա հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է բանտարկության մեջ։

Հայերեն Русский

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ