Մշակույթ

««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղում կտեղակայվի նոր տիպային տեղեկատվական կենտրոն

2 րոպեի ընթերցում

««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղում կտեղակայվի նոր  տիպային տեղեկատվական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին  անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք կամրացվի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, որոշման ընդունումը պայմանավորված է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների սպասարկման նպատակով տիպային տեղեկատվական կենտրոնի տեղադրման և ենթակառուցվածքների զարգացման ապահովման անհրաժեշտությամբ: Տեղեկատվական կենտրոնում կտեղակայվեն նաև տոմսավաճառի, հուշանվերների վաճառքի կրպակները և սանհանգույցը: 

Նախարարությունից նշում են, որ ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ այցելող զբոսաշրջիկների սպասարկումն ապահովող կառույցի և ենթակառուցվածքների բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ կազմակերպել սպասարկում: Այն հնարավորություն կտա առավել հանրահռչակել հուշարձանը, ապահովել զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք և ներգրավել ֆինանսական լրացուցիչ միջոցներ՝ հուշարձանի պահպանության, օգտագործմանն առնչվող միջոցառումների, տարածքը և շրջակայքը բարեկարգ պահելու աշխատանքների իրականացման համար: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում