Սանդուն փաստաթղթեր է ներկայացրել Մոլդովայի նախագահական ընտրություններին մասնակցելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն փաստաթղթեր է ներկայացրել հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ երկրի ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետով առաջադրվելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Օգոստոսի 20-ին Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է նախագահի թեկնածուների ու եվրաինտեգրման հանրաքվեի մասնակիցների գրանցումը։ Նախաձեռնող խմբերը պետք է հավաքեն 15,000-ից մինչև 25,000 ստորագրություն՝ բաշխված երկրի վարչական միավորների առնվազն կեսում: Այդ ստորագրությունները ԿԸՀ պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 20-ը։

Իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է սատարել Սանդուին նախագահական ընտրություններում: Ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը ստորագրություններ է հավաքելու ի պաշտպանություն Սանդուի թեկնածության։ Նախագահն անձամբ փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ։

«Ես ոգեշնչված եմ և լավատես, որ կան մարդիկ, ովքեր հավատում են իրավիճակը դեպի լավը փոխելու մեր կարողությանը, և ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»,- ասել է Սանդուն։

Նախագահական ընտրությունները և Մոլդովայի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ հանրաքվեն նշանակված են հոկտեմբերի 20-ին։ Այս պահին հանրապետության ղեկավարի պաշտոնի իրենց թեկնածությունն առաջադրել ցանկացողների թիվը հասել է 18-ի։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը