Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին մանրամասներ է զեկուցել ընթացիկ աշխատանքների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 22-ին այցելել է N բանակային զորամիավորում: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, պաշտպանության նախարարն առաջին հերթին կանգ է առել զորամիավորման շտաբում, հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը: 

Զորամիավորման հրամանատարը նախարարին մանրամասներ է զեկուցել զորամիավորման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Հայերեն English Español Русский 中文