Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին մանրամասներ է զեկուցել ընթացիկ աշխատանքների վերաբերյալ
1 րոպեի ընթերցում
![Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին մանրամասներ է զեկուցել ընթացիկ աշխատանքների վերաբերյալ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/22/QnctfKDBIVDDSEwP9NO3HAX3YNOkVcqbTGQn0zyj.webp)
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 22-ին այցելել է N բանակային զորամիավորում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, պաշտպանության նախարարն առաջին հերթին կանգ է առել զորամիավորման շտաբում, հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը:
Զորամիավորման հրամանատարը նախարարին մանրամասներ է զեկուցել զորամիավորման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: