Եվրոպա

Շոլցը հայտարարել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու մասին

1 րոպեի ընթերցում

ЕРА/ТАСС
ЕРА/ТАСС

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան G7-ի երկրների հետ միասին Ուկրաինային կտրամադրի 50 միլիարդ եվրոյի վարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին X սոցցանցում հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Գերմանիան կա և մնում է Եվրոպայում Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը: Եվ մենք շարունակում ենք մեր աջակցությունը. 50 միլիարդ եվրոյի վարկով, որը մենք տրամադրում ենք G7-ի հետ: Դա Ուկրաինային թույլ կտա մեծ քանակությամբ զենք գնել»,- գրել է նա։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները հավանություն են տվել Ռուսաստանի սառեցված ակտիվներից Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի եկամուտների փոխանցմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում