Հայաստանը կունենա 5G լայնաշերտ ցանցի հասանելիություն․ ԲՏԱ-ն մրցույթ կհայտարարի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանում 5G լայնաշերտ ցանցի ներդրման նպատակով ազատականացրել է 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթն՝ այն մրցույթային կարգով շարժական կապի օպերատորներին տրամադրելու համար։ 

«Արմենպրես»-ի՝ Հայաստանում 5G տեխնոլոգիական լայնաշերտ ցանցի ներդրման վերաբերյալ հարցին ի պատասխան այս մասին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Որպես տեխնոլոգիական առաջընթացի կարևոր գործիք՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարևորում է 5G տեխնոլոգիական լայնաշերտ ցանցի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում։ Նախարարության կողմից 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթն ազատականացվել է՝ այն առևտրային նպատակներով տրամադրելու համար: 

Ռադիոհաճախականությունների տիրույթի ազատականացումից հետո ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումից հետո, իրականացնում է նշյալ ռադիոհաճախականությունների տիրույթից հատվածների տրամադրման մրցութային փաթեթի և պայմանների, ինչպես նաև հանրային շարժական 5G տեխնոլոգիայի լայնաշերտ կապի որակի չափանիշների մշակման գործընթացը։ 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մրցույթը հայտարարելուց հետո, եթե ՀՀ շարժական կապի օպերատորները մասնակցեն մրցույթին և ռադիոհաճախականությունների տիրույթից հատվածներ ձեռք բերեն, իրականացնեն մրցույթային փաթեթի պայմաններով սահմանված ժամկետներում և վայրերում 5G տեխնոլոգիական լայնաշերտ ցանցի ներդրման և շահագործման աշխատանքներ. այս պարագայում Հայաստանը կունենա 5G տեխնոլոգիական լայնաշերտ ցանցի հասանելիություն»,- ասացին ԲՏԱ նախարարությունից։

Գերատեսչությունից տեղեկացրին, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀՀ շարժական կապի օպերատորների հետ կազմակերպել է առանձին հանդիպումներ, որի ընթացքում քննարկվել են 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ վերջիններիս պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը մրցույթին մասնակցելու և վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար։

2024 թվականի օգոստոսի 8-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանը, ըստ որի՝ փոփոխություններ է կատարվել ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում և առանձնացվել 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը շարժական կապի ծառայությունների համար։

Կարեն Խաչատրյան

Հայերեն العربية English

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել