Լոռու մարզի մի շարք հուշարձաններ վերականգնվում են ԿԳՄՍՆ միջոցներով և պատվերով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մասնավորապես վերականգնվում և վերանորոգվում են Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին, «Լոռի բերդ» ամրոցի պարիսպները, բաղնիքները, եկեղեցին (հասարակական կառույցը), տեղեկատվական կենտրոնը։

Լոռու մարզի Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ ռուսական եկեղեցում հանդիպմանը մասնակցել են կապալառու և որակի տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղում իրականացվել էին հիմքերի ամրակայման աշխատանքներ, ընթացքի մեջ էր պատերի ամրակայման նպատակով կրակաթի ներարկումը։ Քննարկվել են վերականգնման վերաբերյալ խնդիրներ,  մասնավորապես՝ տանիքի թիթեղածածկի օրինակի և փայտե էլեմենտների վերաբերյալ: Դիտարկվել է կապալառու կազմակերպության կատարողականի համապատասխանությունն իրականացված աշխատանքներին:

Հաջորդիվ, աշխատանքային խումբը Լոռի բերդ խոշորացված համայնքի ղեկավարի հետ այցելել է «Լոռի բերդ» ամրոց, որի մոտեցման ճանապարհին ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվերով կառուցվում է տեղեկատվական կենտրոն: Կապալառու կազմակերպության հետ քննարկվել են շինարարության ընթացքում առաջացած հարցերը։ 

Այնուհետև, նախարարության աշխատակիցներն այցելել են «Լոռի բերդ» ամրոցի եկեղեցի (հասարակական կառույց), որտեղ երկու թաղերի և պատի շարի վերականգնողական աշխատանքներն ընդունելի են համարվել: Հավանության են արժանացել պատի նորոգման համար նախատեսված քարերի գույնը և տեքստուրան: 

Տեղում կայացել է հանդիպում նաև «Լոռի բերդ» ամրոցի բաղնիքի և պարիսպների վերականգնողական շինարարական աշխատանքները և որակի տեխնիկական հսկողությունն իրականացնողների հետ, որի ընթացքում քննարկվել են աշխատանքները սկսելու վերաբերյալ հարցեր, տրվել են ցուցումներ՝ շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման, տեսախցիկի առկայության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համապատասխանության վերաբերյալ:

 

Հայերեն Español فارسی

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին