ՄԱԿ-ում լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում իրավապաշտպանների ու լրագրողների կալանավորման և հետապնդման կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Իրավապաշտպանների իրավիճակի գծով հատուկ զեկուցող Մերի Լոուլորը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում վեց իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման և հետապնդման կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՄԱԿ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ։

«Վերջին ամիսներին ես ականատես եմ եղել Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների դեմ ձերբակալությունների և քրեական գործերի տագնապալի ալիքի», - ասել է Լոուլորը՝ հավելելով, որ ինքը կառավարության առջև նման երկու դեպքի մասին հարց է բարձրացրել, որոնք այս մտահոգիչ միտումի մաս են կազմում։ 

Նրա դիտարկմամբ՝ հակակոռուպցիոն հետաքննությունները, ընտրությունների անկախ մոնիտորինգը և մարդու իրավունքների միջազգային պաշտպանությունը բոլորն էլ օրինական աշխատանք են մարդու իրավունքների ոլորտում, սակայն այս աշխատանքի և խոսքի ազատության կիրառման համար հաշվեհարդարը մարդու իրավունքների միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է:

Հատուկ զեկուցողը անհանգստություն է հայտնել Abzas Media գրասենյակից և ձերբակալված լրագրողների և իրավապաշտպանների տներից էլեկտրոնային սարքերի և փաստաթղթերի առգրավման առնչությամբ, որը կարող է վտանգի ենթարկել հակակոռուպցիոն հետաքննության նրանց աղբյուրները:

Նա հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունները սահմանափակել են նաև ձերբակալվածների շփումը փաստաբանների և որոշ դեպքերում՝ նրանց ընտանիքների հետ։

«Ադրբեջանի կողմից Մամեդլիի գործով արդարությունը չվերականգնելն ավելի քան վեց տարի բացահայտում է երկրում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությունը և մտավախություն է առաջացնում, որ իրավապաշտպանների իրավունքների խախտումները կարող են կրկնվել», - ընդգծել է Մերի Լոուլորը՝ շեշտելով, որ ինքը չի ցանկանում միջամտել դատական ​​գործընթացին, բայց կոչ է անում կառավարությանն ապահովել, որ հետաքննությունը լիովին համապատասխանի մարդու իրավունքների իր պարտավորություններին:

«Ադրբեջանում բոլոր իրավապաշտպաններն ու լրագրողները պետք է կարողանան աշխատել ազատ և ապահով միջավայրում՝ առանց ահաբեկման և ոտնձգությունների», - եզրափակել է նա։

Հայերեն العربية English Français Русский

Աբու Դաբիի բանակցություններում կքննարկվեն հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային անվտանգության պարամետրերը. Լավրով

ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Ռուբիոն և Սիբիհան քննարկել են Ուկրաինայի հարցով խաղաղության ջանքերը և ռազմավարական գործընկերության զարգացումը

Արդարադատության նախարարն անդրադարձել է ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին

Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը ԵՄ քաղաքացիական հասարակության հետ

Կոնգոն 66 զինվորի մահվան է դատապարտել «վախկոտ» լինելու համար

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Մեդինսկին և Ումերովը հայտնել են, որ եռակողմ հանդիպման օրակարգում խաղաղության հասնելու ուղիների որոնումն է

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը