Ջրհեղեղի հետևանքով վնասվել է 193 տրանսպորտային միջոց. կառավարությունը փոխհատուցում կտրամադրի

2 րոպեի ընթերցում

2024թ․ մայիսի 26-ին Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով Լոռու մարզում ջրալցվել են տներ, քանդվել ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի համար փոխհատուցում կտրամադրի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը հաստատվեց կառավարության օգոստոսի 15-ի նիստում:  

«Այս անգամ անդրադառնում ենք տրանսպորտային միջոցին պատճառված վնասի հատուցումներին: Այս պահի դրությամբ համայնքային  հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոցներ, որոնք աղետի հետևանքով վնասվել են, կամ մեր քաղաքացիները կորուստ ունեն: Փոխհատուցման շահառուներն այն անձինք են, որոնց անունով գրանցված է տրանսպորտային միջոցը»,-ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ 193 տրանսպորտային միջոցներից յուրաքանչյուրը կունենա անհատական փորձագիտական եզրակացություն, որը հիմք կհանդիսանա մարզպետների համար՝ իրականացնելու փոխհատուցումը: 193 տրանսպորտային միջոցներից 152-ի մասով արդեն իսկ կան վերջնական փորձագիտական եզրակացությունները:  

Ըստ Սարգսյանի՝ քաղաքացիները հնարավորություն կունենան դիմում ներկայացնելու օգոստոսի 26-ից և կարճ օրերի ընթացքում ստանալու հատուցում: Քաղաքացիները կներկայացնեն հաշվեհամար, որին անկանխիկ եղանակով փոխհատուցումը կիրականացվի:

«Որքան որ փորձագետը ֆիքսի որպես պատճառված վնաս, այնքան մենք ամբողջական հատուցումն իրականացնելու ենք»,-նշեց փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ հնարավորություն կլինի՞ նոր մեքենա ձեռք բերել, փոխնախարարը պատասխանեց, որ այդպիսի 3 դեպք կա այս պահի դրությամբ, կտրամադրվի տվյալ տրանսպորտային միջոցի համար առկա միջին շուկայական արժեքի չափով վնասի հատուցում: «Ես վստահեցնում եմ, որ մնացյալ դեպքերում փորձագետներն այնպես են հաշվարկներն իրականացրել, որ դա ավելի քան բավարար կլինի մեր քաղաքացիներին, որ վերանորոգեն և պատշաճ տեսքի բերեն տրանսպորտային միջոցները»,–վստահեցրեց Սարգսյանը:

Հայերեն English فارسی Français Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին