Հնդկաստանում բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ գիշերը երթի են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելով վերապատրաստվող բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

31-ամյա բժշկուհին բռնաբարվել և սպանվել է օգոստոսի 9-ին Կալկաթայի հիվանանոցներից մեկում։ Գրեթե մեկ շաբաթ է՝ Հնդկաստանում ցույցեր էին տեղի ունենում, որոնք իրենց գագաթնակետին են հասել այս գիշեր։ Սոցիալական ցանցերում հնչող կոչերից հետո հազարավոր կանայք երթի են դուրս եկել Կալկաթայում և Արևմտյան Բենգալիայի նահանգում։ Գիշերը ավելի փոքրաթիվ ցույցեր են տեղի ունեցել Հնդկաստանի այլ քաղաքներում ևս։

Չնայած ցույցերը հիմնականում խաղաղ էին, սակայն դրանց ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և մի խումբ տղամարդկանց միջև, որոնք ներխուժել են հիվանդանոց, որտեղ տեղի էր ունեել բժշկուհու սպանությունը, և ավերել արտակարգ բուժօգնության բաժանմունքը։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել։ Վնասվել են ոստիկանական մեքենաներ։

Օգոստոսի 9-ին՝ 36-ժամյա հերթափոխից հետո, բժշկուհին քնել էր սեմինարների սենյակում, քանի որ քնելու համար նախատեսված հատուկ վայր չի եղել։ Հաջորդ առավոտյան գործընկերները հայտնաբերել էին նրա կիսամերկ մարմինը՝ լուրջ վնասվածքներով։ Ոստիկանությունը ձերբակալել է հիվանդանոցի կամավոր աշխատակիցներից մեկին՝ բռնաբարության և սպանության կասկածանքով։

Հայերեն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին