Սանահինի և Հաղպատի վանական համալիրների վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են ՀՀ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում գտնվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Սանահինի վանքի հարավային հուշարձանախումբը նորոգվում և վերականգնվում է ԱՄՆ դեսպանների «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։ Հանդիպմանը ներկա էին Ալավերդու համայնքապետի տեղակալը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները, նախագծի հեղինակները, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության մասնագետներ։ 

Զաքարյանների դամբարանի վերականգնման աշխատանքներում արձանագրվել են որոշակի շեղումներ հաստատված նախագծից։ Որոշվել է փոխել տեղում առաջարկվող բազալտի տեսակը՝ համապատասխանեցնելով նախագծին։ Դամբարանի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են՝ առաջարկվող փոփոխությունները նոր գիտամեթոդական խորհրդում քննարկելու պայմանով։

Հաղպատի վանական համալիրի արևմտյան պարսպապատը և երկրաշարժից փլուզված աշտարակը վերականգնվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով: Աշխատանքների արժեքը մոտ 54 միլիոն ՀՀ դրամ է։ Փլուզված աշտարակն արդեն ամբողջովին վերականգնված է, ուժեղացվել են պարիսպների և աշտարակների հիմքերը, իրականացվում են նախագծով նախատեսված նորոգման մյուս աշխատանքները։

 Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին։

 

Հայերեն Español فارسی

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ

ՀՀ վարչապետը Հեղափոխության օրվա առիթով շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին

Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը

ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ

Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը

Լիբանանի հարավում իրավիճակը հանգիստ է, սակայն ճգնաժամը չի ավարտվել. Գանտահարյանը՝ Մերձավոր Արևելքում զարգացումների մասին