Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իսրայելական հարվածները Գազայում գտնվող դպրոցին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իսրայելական հարվածները Գազայում գտնվող դպրոցին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է իսրայելական հարվածը Գազայի հատվածում գտնվող դպրոցին, որը հանգեցրել է տասնյակ մարդկանց մահվան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը:

 «Գլխավոր քարտուղարը դատապարտում է Գազայում շարունակվող մարդկային, այդ թվում՝ կանանց և երեխաների կորուստները։ Մինչդեռ մենք տեսանք իսրայելական հերթական ավերիչ հարվածը Գազայում գտնվող Ալ Թաբիին դպրոցին, որն ապահով ապաստարան է հարյուրավոր պաղեստինցի ընտանիքների համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Գուտերեշը նաև ընդգծել է խաղաղ բնակիչների անվտանգությունն ու անխոչընդոտ մարդասիրական մուտքը Գազայի հատված  ապահովելու անհրաժեշտությունը։

Օգոստոսի 10-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր իբր Ալ Թաբիին դպրոցական համալիրում գտնվող ՀԱՄԱՍ-ի օպերատիվ կառավարման կենտրոնին ավիահարվածներ հասցնելու մասին։

Պաղեստինի քաղաքացիական պաշտպանական ծառայության տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 93 մարդ, այդ թվում՝ 11 երեխա և 6 կին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում