Մշակույթ

Մոսկվայում ցուցադրվել է հայ կինոռեժիսորի հեղինակած սարսափ ժանրի ֆիլմի ռեստավրացված տարբերակը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում ցուցադրվել է հայ կինոռեժիսորի հեղինակած սարսափ ժանրի ֆիլմի ռեստավրացված տարբերակը

ՄՈՍԿՎԱ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում գործող Հայկական թանգարանի սրահում ցուցադրվել է հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի «Հպում» ֆիլմը, որը հետխորհրդային շրջանում Ռուսաստանում նկարահանված սարսափ ժանրի առաջին ֆիլմերից է (խմբ․ ֆիլմը նկարահանվել է 1992 թվականին)։  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարինե Հարությունյանը նշել է, որ ֆիլմն առաջին անգամ է ցուցադրվում վերականգնումից հետո, ինչն իրականացվել է  «FROM OUTER SPACE» ընկերության շնորհիվ եւ «CineFOG» կինոստուդիայի ջանքերով։

«Մասնավոր հիմունքներով գործող մեր թանգարանում պարբերաբար մոսկովյան հանդիսատեսի դատին են ներկայացվում հայկական մշակույթին նվիրված տարբեր միջոցառումներ։ Ֆիլմի ցուցադրությունը եւս այդ շարքից էր, եւ շատ ուրախ ենք, որ ցուցասրահում գրեթե ազատ տեղ չկա»,- նշել է Հարությունյանը եւ ավելացրել, որ կազմակերպվող բոլոր միջոցառումներն անվճար են։ 

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում։ Ներկաներն անդրադարձել են կյանքի խոհափիլիսոփայությանը վերաբերող թեմաներին, որոնք նրբորեն արծարծվել են ֆիլմում, եւ կինոռեժիսորի կողմից դրանք հմտորեն էկրանավորելուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում