Ռուսաստան

Կուրսկի իշխանությունները հայտնել են «շատ լարված» իրավիճակի մասին

2 րոպեի ընթերցում

Կուրսկի իշխանությունները հայտնել են «շատ լարված» իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Կուրսկի մարզի Բելայայի շրջանում իրավիճակը լարված է, իշխանությունները բնակչությանը կամավոր տարհանվելու կոչ են արել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում գրել է շրջանի ղեկավար Նիկոլայ Վոլոբուևը։

«Իրավիճակը շատ լարված է։ Բոլոր նրանց, ովքեր կարող են ինքնուրույն ժամանել Դոլգիե Բուդի գյուղի գյուղխորհրդի հավաքման կետ կամ Օգոյանի շրջանի Բուշմենո գյուղ, կտրամադրվեն ավտոբուսներ։ Բոլոր նրանց, ովքեր դեռ մնացել են տարածքում՝ խնդրում ենք բոլոր բնակիչներին լքել շրջանը», - գրել է նա։

Օգոստոսի 11-ին Վոլոբուևը Telegram-ում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ շրջանում գործում է Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն խումբը։ Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ կանխվել է Բելայայի շրջան ուկրաինական ուժերի ներթափանցման փորձը։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ գիշերը Կուրսկի, Բելգորոդի և Վորոնեժի մարզերի երկնքում խոցվել է ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք։ Իր հերթին Ռոստովի նահանգապետը հայտնել է մարզի երկնքում 4 ԱԹՍ-ի խոցման մասին։ 

Կուրսկի մարզում օգոստոսի 6-ից շարունակվող մարտերի ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես ընդունել են, որ այնտեղ գործողություններ են իրականացնում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 10-ի իր տեսաուղերձում հայտարարել է, որ Կիևը «պատերազմը տեղափոխում է ագրեսորի տարածք»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում