Ռուսաստանը և Ուկրաինան Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի համար մեղադրել են մեկը մյուսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանում հրդեհ է բռնկվել, որի համար Մոսկվան և Կիևը մեղադրում են մեկը մյուսին։ Երկու կողմից էլ հայտարարել են, որ ճառագայթման մակարդակը չի բարձրացել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռոսատոմ» ընկերությունը հայտարարել է, որ ատոմակայանում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ուկրաինան հարվածային անօդաչու թռչող սարքերով երկու ուղիղ հարված է իրականացրել Զապորոժիեի ատոմակայանին՝ տեղական ժամանակով ժամը 20։20-ին և 20։32-ին։ Մինչև ժամը 23։30 հիմնական հրդեհը հաջողվել է մարել։ Սակայն լրջորեն վնասվել է ատոմակայանի հովարանը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այրվող ատոմակայանից բարձրացող ծխի լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ հրդեհն առաջացրել են «ռուսական օկուպանտները»։ Ուկրաինայի «Էներգոատոմ» ընկերությունը հայտարարել է, որ հրդեհի պատճառ է դարձել Ռուսաստանի անփութությունը կամ հրկիզումը։

ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան իր հերթին Կիևին մեղադրել է «միջուկային ահաբեկչության» մեջ։ 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարություն է տարածել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում բռնկված հրդեհի առնչությամբ՝ առանց հարձակման մեջ կողմերից որևէ մեկին մեղադրելու։ 

«Այս հարձակումները վտանգում են ատոմակայանի միջուկային անվտանգությունը և մեծացնում միջուկային վթարի վտանգը։ Դրանք պետք է հենց հիմա դադարեն», - հայտարարել է նա։ 

Գրոսին նաև հայտարարել է, որ գործակալությունը պետք է անմիջապես մուտք գործի հովացման աշտարակ՝ վնասը գնահատելու համար։ 

Հայերեն English Français Русский

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը