Ռուսաստան

Ուկրաինան 35 կմ խորացել է ՌԴ Կուրսկի մարզում․ ISW

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան 35 կմ խորացել է ՌԴ Կուրսկի մարզում․ ISW

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի զինված ուժերը 35 կմ խորացել են Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։

«Երկրատեղորոշման լուսանկարները ցույց են տալիս, որ ուկրաինական զորքերը ներկա են ռուսական շրջաններում, որոնք գտնվում են Ուկրաինայի Սումիի մարզի հետ սահմանից 35 կմ հեռավորության վրա: Սակայն ուկրաինական զորքերն, անշուշտ, չեն վերահսկում Կուրսկի մարզի այն ամբողջ տարածքը, որի գրավման մասին գրում են ռուս ռազմական թղթակիցները»,- նշել է ISW-ն X-ի իր միկրոբլոգում։

ISW-ն հայտնել է, որ չեն վերլուծել ուկրաինական ռազմական գործողության նպատակները, որպեսզի չվտանգեն Ուկրաինայի օպերատիվ անվտանգությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում