ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանն ու Չինաստանը քննարկել են համագործակցության ակտիվացումը՝ տիեզերքում գործողությունների անվտանգությունն ապահովելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ռուս-չինական միջգերատեսչական խորհրդակցությունների արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Կատարվել է մտքերի փոխանակում խաղաղ նպատակներով տիեզերքի օգտագործման և հետախուզման, ներառյալ՝ միջազգային իրավական կարգավորման, ինչպես նաև տիեզերական գործունեության երկարաժամկետ կայունության և անվտանգության ապահովման հարցերի լայն շրջանակի շուրջ», - նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։