ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն այցելել է Ներքին Հանդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունն այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ։
«Նախօրեին ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի հումանիտար և անվտանգության իրավիճակը»,-նշված է գրառման մեջ։
Առաքելությունը նաև հավելել է, որ վերջինիս ղեկավար Մարկուս Ռիտերը և դիտորդական թիմը հանդիպել են Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանին՝ նրա կողմից արժանանալով ջերմ ընդունելության։
Yesterday, EUMA carried out a successful patrol to Nerkin Hand in southern Armenia to assess the humanitarian and security situation by the AM/AZ border. Head of Mission and the EUMA team met with Mayor Khachatur Baghdasaryan, who warmly welcomed us to the village.🇦🇲🇪🇺 pic.twitter.com/z3T75gQPUn
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) August 8, 2024