ՌԴ Կուրսկի մարզում ծանր մարտեր են ընթանում, կան զոհեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կուրսկի մարզում շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը, որը սկսվել է օգոստոսի 6-ից։ Գիշերվա ընթացքում մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, գնդակոծվել է Սուջա քաղաքը, որը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից 10 կմ հեռավորության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է 5 զոհի և 24 վիրավորի մասին։ 

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ գիշերը երկրի զինված ուժերը և Անվտանգության դաշնային ծառայության ուժերը շարունակել են ոչնչացնել Ուկրաինայի զինված խմբավորումները ռուս-ուկրաինական սահմանի անմիջական մերձակայքում։

ՌԴ ռազմական գերատեսչությունը նշում է, որ ռուսական կողմը տարբեր միջոցների կիրառմամբ թույլ չի տվել, որ հակառակորդը առաջանա դեպի ՌԴ տարածքի խորքերը։ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ուկրաինական կողմը Կուրսկի սահմանի մոտ կորցրել է 260 զինվոր, 50 միավոր տեխնիկա։ 

Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ում գրել է, որ հարվածներ են հասցվում մեքենաներին, քաղաքային թաղամասերին։ Նա կոչ է արել բոլորին արյուն հանձնել։ Սմիրնովը հայտնել է նաև, որ մշտական կապի մեջ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մարզում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները։

Գնդակոծության ենթարկվող տարածքներից տարհանել են ավելի քան 200 մարդու, 1000 մարդ հեռացել է սեփական փոխադրամիջոցներով։ 

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ սահմանամերձ գոտում զինված խմբավորումներին հաջողվել է մի քանի ուղղություններով ճեղքել սահմանը, ընթանում են մարտեր։ Ըստ ականատեսների՝ հարձակումը տեղի ունենում մի քանի ուղղություններով, մեծ թվով մարտիկների մասնակցությամբ և զրահատեխնիկայով։ 

Հայերեն Русский

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին

Ըմբիշներ Ասլանյանն ու Գալստյանն ԱԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան