ՀՀ ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Կոտ դ’Իվուարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության X-ի միկրոբլոգում տեղ գտած գրառման մեջ։
We would like to extend our warmest congratulations to the Government & people of Côte d’Ivoire 🇨🇮 on the occasion of Independence day. Armenia is committed to strenghthening cooperation in all areas of mutual interest. pic.twitter.com/Eu9EelemwQ
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) August 7, 2024
«Ցանկանում ենք մեր ջերմ շնորհավորանքները հղել Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը հանձնառու է ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», - նշված է ՀՀ ԱԳ նախարարության գրառման մեջ։