Մարզեր

Հրշեջները մարել են Զովունի գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Զովունի գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 6-ին, ժամը 17:56-ին ահազանգ է ստացել, որ Զովունի գյուղի 9-րդ փողոցում այրվում է անասնագոմ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ փողոցի թիվ 91 շենքի մոտակայքում գտնվող երկու շինության տանիքներում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։34-ին, մարվել՝ 18:56-ին։ Այրվել են շինությունների տանիքները՝ 150 քմ և 50 քմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում