Քաղաքականություն

Մոսկվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Սերգեյ Շոյգու

1 րոպեի ընթերցում

Մոսկվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Սերգեյ Շոյգու

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում