Մալին խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ ապստամբներին Կիևի ենթադրյալ աջակցության պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալիի իշխանությունները խզել են դիվանագիտական ​​հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ պատճառաբանելով աֆրիկյան այս երկրում զինված ահաբեկիչների գործողություններին Կիևի աջակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Մալիի կառավարության կոմյունիկեում։

Փաստաթղթում նշվում է, որ Մալիի իշխանությունները մեծ զարմանքով են ընդունել Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան առնչություն է ունեցել Ալժիրի հետ սահմանի մոտ Մալիի պաշտպանության և անվտանգության ուժերի վրա զինված ահաբեկչական խմբավորումների հարձակմանը։ 

Մալիի անցումային կառավարությունն Ուկրաինային մեղադրել է երկրի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների և միջազգային ահաբեկչությանն աջակցելու մեջ։

Ըստ BBC-ի՝ Յուսովն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ապստամբներին տրվել է «անհրաժեշտ տեղեկատվությունը» հարձակումներն իրականացնելու համար։

Ըստ տարբեր հրապարակումների՝ տուարեգ ցեղի ապստամբները և ալ Քաիդայի հետ կապված զինված խմբավորումը դարանակալել են Մալիի կառավարական ուժերին և ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին, երբ վերջիններս Տինզաուատենից նահանջելուց հետո լրացուցիչ ուժերի էին սպասում։ 

Մալիի կառավարությունն անցյալ շաբաթ խոստովանել էր, որ լուրջ կորուստներ է կրել Տինզաուատեն բնակավայրի մերձակայքում տեղի ունեցած բախումների ընթացքում։ Ապստամբները հայտարարել էին, որ բացի կառավարական ուժերի շուրջ 50 զինվորից, իրենց կողմից սպանվել է նաև «Վագներ»-ի 84 վարձկան, որոնք կռվում էին կառավարական զորքերի կողմից։ 

Աշխարհ

Մալիում ապստամբները հայտնել են «Վագներ»-ի 84 մարտիկի ոչնչացման մասին

 

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում