ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 4-ին, ժամը 15:53-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարներն ափից մոտ 1500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ջրափրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլետը։