ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 4-ին, ժամը 12:58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքում գործող ռեստորաններից մեկի տանիքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:50-ին: Այրվել են տանիքից մոտ 70 քմ հատվածը և դահլիճի փայտե պատը (մոտ 10 քմ):