Podcast-ՍոցUp․Վարժական հավաքների մասնակիցները կստանան իրենց ամբողջ աշխատավարձը․ խնդիրը կարգավորվել է օրենքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով կարգավորում է ստացել նաև պաշտպանության նախարարության կողմից անցկացվող վարժական հավաքներում ներգրավված աշխատող քաղաքացիների աշխատավարձերի վճարման հարցը։

Այս մասին «Արմենպրես»-ի  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ հավելելով, որ նախկինում վարժական հավաքներում ներգրավված աշխատողների աշխատավարձերի վճարման վերաբերյալ կարգավորումներ չկային։

«Ամեն գործատու ինքն էր իր նախասիրությամբ կամ ցանկությունների շրջանակում այդ հարցը լուծում։ Նախատեսեցինք հստակ կարգավորում․եթե աշխատողը գտնվում է վարժական հավաքի մեջ և  Պաշտպանության նախարարությունից ստանում է x գումար,  դիտարկում ենք, թե ինչքան աշխատավարձ կստանար քաղաքացին, եթե չմասնակցեր վարժական հավաքին։ Նայում ենք տարբերությունը։ Եթե պարզվում է, որ աշխատողը վարժական հավաքների չլինելու պարագայում աշխատանքի ներկայանալիս կստանար աշխատավարձ, որն ավելին կլիներ, քան Պաշտպանության նախարարության կողմից վճարվող գումարն է, ապա գործատուն պարտավոր է վճարել այդ տարբերությունը»,-մանրամասնեց Սարգսյանը՝ նշելով, որ նպատակն այն է, որ աշխատողը, ներգրավվելով վարժական հավաքներին, չկորցնի աշխատավարձի չափը։

Սարգսյանի պարզաբանմամբ՝ եթե գործատուն պետական բյուջեից է վճարում աշխատավարձը, ապա պարտավոր է վճարել նշված տարբերությունն այնքան ժամանակ, որքան կտևի վարժական հավաքը։

Մասնավոր կազմակերպությունները նույնպես պարտավոր են վճարել այդ տարբերությունը, բայց իրենց ցանկությամբ կարող են նաև ամբողջը վճարել։

Մասնավոր հատվածի գործատուներին վերաբերելի մյուս կարգավորումն այն է, որ եթե վարժական հավաքը տևեց 30 օրից ավել, ապա այդ ավել օրերի համար կարող են նաև չվճարել՝ ի տարբերություն պետական հատվածի։ 

Առավել մանրամասն՝ Podcast-ում։ 

 

 

 

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ