Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային գագաթնաժողովում ներկայացվել է «Փարաջանով-ֆեսթ» նախագիծը

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային գագաթնաժողովում ներկայացվել է «Փարաջանով-ֆեսթ» նախագիծը

ՄՈՍԿՎԱ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է միջազգային PR գագաթնաժողով, որի պաշտոնական բացմանը մասնակցել է նաեւ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն։ 

Գագաթնաժողովին մասնակցում էին ավելի քան 300 պատվիրակներ և բանախոսներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքական և հասարակական գործիչներ, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, PR մասնագետների միության անդամներ, միջին և խոշոր բիզնեսի սեփականատերեր, մեծ լսարան ունեցող բլոգերներ, լրագրողներ։ 

«Լսարանին ներկայացրել ենք մեր նախաձեռնությունը՝ հռչակավոր հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված համառուսաստանյան փառատոնի «Փարաջանով-ֆեսթ» նախագիծը, որը ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ ընթացիկ տարվա հոկտեմբերին կանցկացվի Մոսկվայի ամենահեղինակավոր  հարթակներում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Գաբբեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում