Էրդողանը Բայդենին հայտնել է, որ Իսրայելը ցանկանում է Գազայի ճգնաժամը տարածել տարածաշրջանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցում հայտնել է, որ Իսրայելը ձգտում է Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամը տարածել ողջ տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանց հեռախոսազրույցի մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի նախագահի վարչակազմը։

«Քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, Գազայի խնդիրը, Թուրքիայում բանտարկյալների փոխանակումը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Նախագահ Էրդողանը հայտնել է, որ (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի վարչակազմն իր յուրաքանչյուր քայլով ցույց է տալիս, որ նա չի ցանկանում հրադադար և խաղաղություն…. Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունը ծանր հարված է հասցրել Գազայում հրադադարի հասնելուն ուղղված ջանքերին և ընդգծել, որ Իսրայելը ձգտում է Գազայի հատվածի հակամարտությունը տարածել ողջ տարածաշրջանում», - մամուլի տեղեկագրից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Նշվում է, որ Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան «ամեն բան անում է թուրք-ամերիկյան հարաբերությունները բոլոր ոլորտներում բարելավելու համար և կշարունակի դա անել հետագայում ևս»:

Բայդենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Էրդողանին պատանդների փոխանակումն իրականացնելու նրա ջանքերի համար: Փոխանակումը տեղի է ունեցել Անկարայի օդանավակայանում։ 

Եվրոպա

Բայդենը դիմավորել է ՌԴ-ի հետ բանտարկյալների ամենախոշոր փոխանակման արդյունքում վերադարձված ամերիկացիներին

 

Հայերեն العربية Русский

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը