Եվրոպա

Բայդենը դիմավորել է ՌԴ-ի հետ բանտարկյալների ամենախոշոր փոխանակման արդյունքում վերադարձված ամերիկացիներին

2 րոպեի ընթերցում

Բայդենը դիմավորել է ՌԴ-ի հետ բանտարկյալների ամենախոշոր փոխանակման արդյունքում վերադարձված ամերիկացիներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի և Արևմուտքի միջև Սառը պատերազմի ժամանակներից ի վեր բանտարկյալների ամենախոշոր փոխանակումը ներառել է 24 մարդու, որոնք փոխանակվել են մի քանի ամիս տևած բանակցությունների և փոխզիջումների արդյունքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանը բաց է թողել 16 մարդու, այդ թվում՝ Wall Streeet Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին և նախկին ծովային Փոլ Ուիլանին, որոնք դատապարտված էին լրտեսության համար, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի ռադիոլրագրող Ալսու Կուրմաշևային, որն ԱՄՆ-ի և ՌԴ-ի երկքաղաքացիություն ունի։ 

Գերշկովիչը, Ուիլանը և Կուրմաշևան օգոստոսի 1-ի ուշ երեկոյան ժամանել են Մերիլենդում գտնվող ռազմակայան, որտեղ նրանց դիմավորել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը։ 

Ռուսաստանը բաց է թողել նաև պետական դավաճանության համար դատապարտված հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզային։

Գերմանացի Ռիկո Կրիգերը, որը Բելառուսում դատապարտված էր մահապատժի լրտեսության համարս, և որին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում էր շնորհել, նույնպես ազատ է արձակվել։ 

Իսկ Ռուսաստանին վերադարձված 8 հոգու ցանկում, թերևս, ամենահայտնին Վադիմ Կրասիկովն է, որը Գերմանիայում դատապարտված էր ցմահ ազատազրկման ծագումով չեչեն Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար։ Ռուսաստանին են վերադարձվել նաև Սլովենիայում լրտեսության համար դատապարտված Արտյոմ և Աննա Դուլցևները, ԱՄՆ-ում դատապարտված 3 տղամարդիկ, 1 հոգի՝ Նորվեգիայից, 1-ը՝ Լեհաստանից։ 

The Associated Press-ը նշում է, որ դեռ մի քանի ԱՄՆ քաղաքացի մնում է ՌԴ-ում բանտարկված։ 

Բանտարկյալների փոխանակմանը, փաստորեն, մասնակցել է 7 երկիր՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Լեհաստանը, Սլովենիան, Նորվեգիան, Ռուսաստանը և Բելառուսը։ Գործընթացին նպաստել է Թուրքիան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում