Քաղաքականություն

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը՝ անվանելով այն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված դրական քայլ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին թուրքական Anadolu գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակը:

«Մենք ողջունում ենք այս հանդիպումը։ Միացյալ Նահանգները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը դիտարկում է որպես դրական քայլ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում», - նշել են Պետքարտուղարությունից։

Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցային գործընթացին՝ Պետքարտուղարությունից նաև հավելել են, որ երկու երկրները շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, և ԱՄՆ-ը վճռական է՝ աջակցելու այդ գործընթացին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում