Մարզեր

ԱՍՀ նախարարը Սևանում հանդիպում է ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ

1 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարարը Սևանում հանդիպում է ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սևանում հանդիպում է ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, պրոթեզավորման և անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև կենսաթոշակների տրամադրման, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող սոցիալական երաշխիքների և սոցիալական ներառման ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Պատերազմի մասնակիցները խոսել են պրոթեզներից և աջակցող միջոցներից օգտվելու իրենց փորձառությունից, նաև բարձրաձայնել առկա խնդիրների մասին. ԱՍՀ նախարարության ներկայացուցիչները մանրամասնել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետության կողմից իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում