ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 31-ին, ժամը 12:56-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Ակնաշեն գյուղում գտնվող ջերմոցում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հունան Ավետիսյան փողոցում գտնվող պահեստում (80 քմ)։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:57-ին, մարվել՝ 16:29-ին: Այրվել են կուտակած փայտե և թղթե արկղեր: