Հայաստան

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը SPFA-ի նախագահին հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության երկրորդ աստիճանի պատվո մեդալ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը SPFA-ի նախագահին հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության երկրորդ աստիճանի պատվո մեդալ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հուլիսի 30-ին ընդունել է «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) հումանիտար կազմակերպության նախագահ Պիեռ Ջանիկ Մանիսյանին և SPFA-ի երևանյան մասնաճյուղի անձնակազմին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Պիեռ Ջանիկ Մանիսյանին հանձնել է արտաքին գործերի նախարարության երկրորդ աստիճանի պատվո մեդալ, որը վերջինիս շնորհվել է ՀՀ ԱԳ նախարարի հրամանով՝ Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման գործում մեծ ավանդ ունենալու համար:

Ըստ աղբյուրի՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ջանիկ Մանիսյանին` ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանում ծավալած հումանիտար գործունեության, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի տարածման ու ամրապնդման հարցում գործադրած ջանքերի համար:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում