Քաղաքականություն

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ կոշտ կպատասխանեն Մաջդալ Շամսի հրթիռակոծմանը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ կոշտ կպատասխանեն  Մաջդալ Շամսի հրթիռակոծմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կոշտ կպատասխանեն Մաջդալ Շամսի հրթիռակոծությանը, որի հետևանքով զոհվել է 12 երեխա։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը, Բենիամին Նեթանյահուն այդ մասին հայտարարել է Գոլանի բարձունքներում գտնվող այս բնակավայր կատարած այցի ժամանակ։

Հուլիսի 28-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին լիազորություն է տվել որոշել պատասխան միջոցները Մաջդալ Շամսի վրա հարձակումից հետո։ 

Ինչպես հայտնել են Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից նույն օրը Գլխավոր շտաբի պետն իրականացրել է պատասխան գործողությունների օպերատիվ պլանների մշակում։

Հուլիսի 27-ի երեկոյան Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանից երկրի հյուսիսի հերթական զանգվածային գնդակոծման մասին։ Հրթիռներից մեկը պայթել է Մաջդալ Շամսի ֆուտբոլի դաշտում, ինչի հետևանքով զոհվել է 12 երեխա, ևս 40-ը՝ վիրավորվել։ Իսրայելի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Լիբանանին և Հեզբոլլահին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում