Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին, Բեյրութի օդանավակայանը չեղարկել է թռիչքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող տարբեր թիրախների՝ ի պատասխան Լիբանանի տարածքից իրականացված հրթիռային հարվածի, որի հետևանքով Իսրայելում 12 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ և դեռահասներ, որոնք գտնվում էին ֆուտբոլի դաշտում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական բանակը ծանր հրետանիով գնդակոծել է Լիբանանի արևելքում և հարավում գտնվող 15 բնակավայրեր։ Տուժածների և ավերածությունների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում։ Իսկ անօդաչու թռչող սարքով մեքենային հասցված հարվածից հարավային Լիբանանում 2 մարդ է զոհվել, 3 մարդ՝ վիրավորվել։ 

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հուլիսի 27-ին օկուպացված Գոլանի բարձունքների վրա հարվածն իրականացրել է լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը, սակայն «Հեզբոլլահ»-ը հերքել է այս մեղադրանքները։ 

Ըստ Reuters գործակալության՝ Լիբանանի կառավարությունը ԱՄՆ-ին խնդրել է միջամտել և Իսրայելին զսպվածության կոչ անել։ 

Իր հերթին Իսրայելի վարչապետի գրասենյակը հաղորդել է, որ երկրի ռազմական կաբինետը հուլիսի 28-ին վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին լիազորել է որոշում կայացնել «Հեզբոլլահ»-ի դեմ պատասխան հարվածների «ձևի և ժամանակի» առնչությամբ։ Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելն անպատասխան չի թողնի Գոլանի բարձունքների վրա հարձակումը, և «Հեզբոլլահ»-ը դրա համար ծանր գին կվճարի։ 

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև լարվածության պատճառով Բեյրութի օդանավակայանում չվերթերը չեղարկվել կամ հետաձգվել են։ Լիբանանի Middle East Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ իր չվացուցակում փոփոխությունները պայմանավորված են անվտանգության հետ կապված վտանգներով։ 

Ըստ Reuters-ի՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մինչև հուլիսի 30-ը ներառյալ Swiss International Airlines, Eurowings, Lufthansa ավիափոխադրողները դադարեցրել են Բեյրութ թռիչքները՝ «ելնելով զգուշավորությունից»։ 

Եգիպտոսի արտգործնախարարությունը հուլիսի 28-ին նախազգուշացրել է «Լիբանանում պատերազմի նոր ճակատ բացելու վտանգների մասին»։ 

Հուլիսի 27-ին Լիբանանի տարածքից Իսրայելի վրա հարձակումը ամենամահաբերն էր հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ պատանդ վերցվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 39 000-ը։ 

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

 

Հայերեն Français Русский

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում